Բիլ Գեյթսը հայտարարել է կորոնավիրուսային համաճարակի ավարտի մասին

COVID-19 համաճարակի սուր փուլը կարող է ավարտվել

հաջորդ տարի, թեև նոր կորոնավիրուսի շտամներ են ի հայտ գալիս, և պատվաստումների մակարդակը անբավարար է։ Այդ մասին իր անձնական բլոգում գրել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը։

Նա խոստովանել է, որ չէր սպասում նման վարակիչ տարբերակի՝ «Դելտայի» ի հայտ գալուն, ինչպես նաև չէր սպասում, որ այսքան ժամանակ էր պետք, մարդկանց համոզելու պատվաստվել և դիմակ կրել։

«Սակայն, հուսով եմ, որ վերջը հեռու չէ։ Անհեթեթություն կլինի մեկ այլ կանխատեսում անելը, բայց կարծում եմ, որ համաճարակի սուր փուլը կավարտվի 2022 թվականին», - ասել է նա։

Բիլ Գեյթսն ասել է, որ թեև «Օմիկրոն» շտամը անհանգստացնող է, համաշխարհային հանրությունն այժմ ավելի լավ պատրաստված է վիրուսի դեմ պայքարելու համար, քան նախորդ փուլերում:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google