Երկու մանկապարտեզների վերականգնման համար Մառենուլիի քաղաքապետարանը կծախսի 2 162 227 լարի

Մառենուլիի քաղաքապետարանի ինքնակառավարումը մտադիր է 2 162 227 լարի ծախսել երկու մանկապարտեզների վերականգնման համար:


Տեղական կառավարությունը երկու մրցույթ է հայտարարել վերականգնման աշխատանքների համար: Առաջին մրցույթի համաձայն, Մառնեուլիի թիվ 1 մանկապարտեզը կվերականգնվի, և կկառուցվի հավաքների դահլիճ և շենք երկու խմբերի համար: Քաղաքապետարանը մտադիր է նշված աշխատանքները գնել 1 362 230 լարիով:
Ինչ վերաբերում է երկրորդ մրցույթին, Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է 799 997 լարի ծախսել Կիզիլաջլո գյուղի մանկապարտեզի վերականգնման համար:
Քաղաքապետարանը մրցույթը հայտարարել է հունվարի 29-ին `Մառնեուլիի թիվ 1 մանկապարտեզի, հավաքների դահլիճի և երկու խմբերի շենքի վերականգնման համար: Նույն օրը հայտարարվել է մրցույթ Կիզիլաջլոյի մանկապարտեզի վերականգնման համար:
N1 մանկապարտեզի վերականգնման մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները կկարողանան մրցութային առաջարկներ ներկայացնել փետրվարի 18-ից 23-ը: Ինչ վերաբերում է Կիզիլաջլոյի մանկապարտեզի վերականգնման մրցույթին, ապա ցանկացող ընկերությունները կկարողանան մասնակցել փետրվարի 17-ից 23-ը:

01․02․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google