Բոլոր ուղղություններով վերականգնվում են կանոնավոր չվերթները

Կանոնավոր թռիչքները բոլոր ուղղություններով վերականգնվում են փետրվարի 1-ից: Այդ մասին միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո

հայտարարել է Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:
Նրա խոսքով ՝ թռիչքներն իրականացվելու են բոլոր բժշկական արձանագրությունների կանոններին համապատասխան:
«Փետրվարի 1-ից մենք վերացնում ենք կանոնավոր թռիչքների սահմանափակումները: Այսինքն ՝ վերականգնվում են կանոնավոր թռիչքները: Դա նշանակում է, որ բոլոր ավիաընկերությունները, որոնք գործել
են և շարունակում են գործել Վրաստանում, կամ նույնիսկ նոր ավիաընկերություններ, որոնք ցանկանում են մուտք գործել Վրաստան, կկարողանան ժամանակավոր չվերթներ սահմանել և իրականացնել որոշակի հաճախականություններով: Իհարկե, դա արվելու է բոլոր բժշկական արձանագրությունների և անվտանգության կանոնների պահպանմամբ: Աշխարհի շատ ավիաընկերություններ արդեն դա անում են: Այդ պատճառով մենք դա տեսնում ենք այնպես, որ ոչ մի լրացուցիչ սպառնալիք չի առաջացնի », -ասել է Թուրնավան:

01․02․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google