Ինչ սահմանափակումներ են հանվում փետրվարի 1-ից

2021 թվականի փետրվարի 1-ից Վրաստանում կորոնավիրուսային համաճարակի պատճառով դրված սահմանափակումների մի մասը հանվում է:



Փետրվարի 1-ից ՝
• Քաղաքային տրանսպորտը կվերականգնվի Բաթումիում, Զուգդիդիում, Գորգիում, Փոթիում և Թելավիում, կբացվեն դպրոցներ, խանութներ և առևտրի կենտրոններ, բաց սրճարաններ։
• Խանութներն ու առևտրի կենտրոնները կվերսկսեն աշխատանքը Թբիլիսիում, Քութայիսում և Ռուսթավիում, բայց ոչ քաղաքային տրանսպորտը և դպրոցները։
• Աջարիայում թույլատրելի
կլինի հյուրեր ընդունել սննդի օբյեկտներում։
• Այլ մարզերում ռեստորաններն ու սննդի օբյեկտները, ներառյալ հյուրանոցները, կշարունակեն գործել առաքման ծառայություններով `համաձայն այսօր կիրառվող կանոնակարգերի։

Մնում է ուժի մեջ ՝
• Պարետային ժամ - Քաղաքացիներին արգելվում է առանց թույլտվության տեղաշարժվել երեկոյան 21: 00-ից առավոտյան 5: 00-ն:
• Լեռնադահուկային հանգստավայրերում սահմանված սահմանափակումները։
• Միջքաղաքային երթևեկության սահմանափակումը։
• Դիմակի պարտադիր կրում, հեռավորության պահպանում, առևտրի կետերում հաճախորդների հոսքի կառավարում:
Փետրվարի 15-ից ՝
• Բոլոր քաղաքներում կբացվեն բաց և փակ շուկաները։

Մարտի 1-ից ՝
• Թբիլիսիում, Քութաիսիում և Ռուսթավիում կվերականգնվի քաղաքային տրանսպորտը, դպրոցներում կվերսկսվի կրթությունը։
• Կառավարությունից ասում են, որ բոլոր քաղաքների մանկապարտեզները, արհեստագործական և բարձրագույն ուսումնական հաստատությունները նախատեսվում է մարտի 1-ից վերսկսել աշխատանքը, բայց «ամեն ինչ կախված է համաճարակաբանական իրավիճակից»:

01․02․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google