3 ամիս Վրաստանի քաղաքացիները օրինական կերպով կաշխատեն Գերմանիայում

Վրաստանի առողջապահության և աշխատանքի նախարար Եկատերինա Տիկարաձեի խոսքով ՝ Վրաստանի քաղաքացիները 3 ամիս Գերմանիայում կկարողանան

աշխատել գյուղատնտեսության ոլորտում:
Այսօր Տիկարաձեն և Գերմանիայի դեսպան Հուբերտ Քնիրշը համատեղ ճեպազրույց են անցկացրել, որտեղ հայտարարվել է, որ քաղաքացիների թիվ չի սահմանվել:
«Գերմանիայի կառավարությունը պատրաստ է ընդունել անորոշ թվով մեր քաղաքացիներին, այնուամենայնիվ, պետք է հստակեցվի, որ սա ժամանակավոր աշխատանքային միգրացիա է, որի ժամկետը սահմանվում է 3 ամիս, որն ուղղված է մեր ֆինանսական բարեկեցությանը», - ասել է Տիկարաձեն:
Նախարարի խոսքով ՝ այս փուլում, գերմանական մասնավոր հատվածի պահանջարկի համաձայն , քաղաքացիները կկարողանան օրինական ճանապարհով աշխատել միայն գյուղատնտեսության ոլորտում:

12․02․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google