Չեմ բացառում, որ կրկին սահմանափակումներ կսահմանվեն. Տիկարաձե

«Չեմ բացառում, որ կրկին սահմանափակումները կմտցվեն», - այս մասին Սաչխերեի

կլինիկայում Աստրազենեկա պատվաստանյութով պատվաստվելուց հետո, լրագրողներին ասել է Առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն:
Նա ասել է , որ խորապես հավատում է, որ բնակչությունն ու բիզնեսը իմաստուն կգտնվեն , և մենք երրորդ ալիքը կհաղթահարենք նվազագույն սահմանափակումներով:
«Ես չեմ բացառում, որ սահմանափակումները նորից կսահմանվեն, քանի որ սահմանափակումները արդյունավետ միջոց են: Այնուամենայնիվ, կրկնում եմ, որ իմ խորին համոզմամբ, մեր ժողովուրդը ունի ողջախոհություն, ինչպես նաև հասարակության պատասխանատվություն, ինչպես նաև գործարար պատասխանատվություն, և կհետևեն Աշխատանքի տեսչության ձեռնարկած բոլոր միջոցառումներին, որոնք սահմանվել են Հիվանդությունների վերահսկման և համաճարակաբանության կենտրոնի կողմից, և մենք կկարողանանք հաղթահարել երրորդ ալիքը նվազագույն բիզնես սահմանափակումներով», - ասել է Տիկարաձեն:

24․03․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google