Օրենքով պլանավորված փոփոխություններ

Դպրոցը պարտավոր կլինի ապահովել անհրաժեշտ պայմաններ

իր տարածքում բժշկական կետերի շահագործման համար:
«Հանրակրթության մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները երրորդ ընթերցմամբ հաստատվեցին 81 ձայնով:
Համաձայն Խորհրդարանի ընդունած օրենքի ՝ ԿԳ նախարարը կհաստատի հանրակրթական ուսումնական հաստատության բժշկական անձնակազմի ստանդարտը: Բացի այդ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Առողջապահության նախարարության հետ միասին, կընդունի դպրոցներում բժշկական հաստատությունների շահագործման կանոնները:
Օրինագծի համաձայն ՝ Նախարարությունը պետք է ապահովի բժշկական հաստատությունների գործունեությունը ավելի քան 1000 աշակերտ ունեցող դպրոցներում մինչ 2021 թվականի սեպտեմբերի 15-ը, իսկ մյուս հանրակրթական հաստատություններում ՝ մինչ 2022 թվականի սեպտեմբերի 15-ը:

02․04․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google