Սալոմե Զուրաբիշվիլին անցնում է ինքնամեկուսացման

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անցնում է ինքնամեկուսացման:

Այդ մասին տեղեկատվությունը տարածել է Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը: Ըստ մամուլի ծառայության, ինքնամեկուսացման պատճառը ռիսկերից խուսափելը է:
«Ռիսկերից խուսափելու համար Վրաստանի նախագահը անցնում է ինքնամեկուսացման, չնայած նրան, որ նա արդեն պատվաստվել է Covid-19 պատվաստանյութի առաջին դեղաչափով:
Այս գործընթացին զուգահեռ, Նախագահն իրականացնում է PCR թեստ ՝ համաձայն գործող արձանագրության», - ասված է Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի մոտ ապրիլի 6-ին հաստատվել է կորոնավիրուս: Վրաստանի նախագահը նրա հետ կապ էր ունեցել երեք օր առաջ ` Անզոր Էրկոմաիշվիլիի հուղարկավորության արարողությանը: Սալոմե Զուրաբիշվիլին, պատվաստվել է «Աստրազենեկա» պատվաստանյութի առաջին դեղաչափով մարտի 18-ին:

07․04․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google