Այսօրվա դրությամբ կորոնավիրուսով յոթ պատգամավոր է վարակված

Այսօրվա դրությամբ Վրաստանի խորհրդարանում 7 պատգամավոր վարակված է կորոնավիրուսով:


Ինչպես «ԻնտերպրեսՆյուզ» -ին հայտնել են Խորհրդարանի մամուլի ծառայությունից, «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեից հետո խորհրդարանական մեծամասնության մյուս անդամներ ևս վարակվել են կորոնավիրուսով:
«Կովիդ-վարակակիրներն են ՝ Մամուկա Մդինարաձեն, Նոդար Տուրձելաձեն, Իրակլի Զարկուան, Բեկա Դավիթուլիանին, Մայա Մենաղարիշվիլին, Իրակլի Մեձմարիաշվիլին և Միխեիլ Դաուշվիլին: Բոլորն էլ բուժվում են տանը և իրենց լավ են զգում», - ասել են խորհրդարանի մամուլի ծառայությունից:

12․04․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google