«Դա նշան կլինի, որ մենք պետք է սկսենք խոսել լոքդաունի մասին». Եկատերինե Տիկարաձե

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի

խոսքով, երբ երկրում դրականության ցուցանիշը գերազանցի 4 տոկոսը, մենք կսկսենք խոսել սահմանափակումների խստացման մասին:
«Մոտեցումը մնում է նախկինի պես: Դրակնության ցուցանիշի դեպքում, երբ այն գերազանցի 4 տոկոսը, դա արդեն նշան կլինի այն բանի, որ մենք պետք է սկսենք խոսել լոքդաունի, սահմանափակումների, ապա խստացումների մասին: Այս փուլում համաճարակաբանական իրավիճակը վերահսկվում է, մեր մոտեցումն է հնարավորինս խստացնել կիրառումը և մոնիտորինգը: Մեր ցանկությունն է արդյունավետ կառավարման պայմաններում տնտեսությունը կանգ չառնի, քանի որ գիտենք դրա հետևանքները»,- Հանրային հեռարձակման եթերում ասել է Եկատերինե Տիկարաձեն։

14․04․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google