Մառնեուլի քաղաքապետարանի վերահսկողության վարչության
աշխատակից Թամկին Նագիեւը հրաժարական է տվել:
«Ռադիո Մառնեուլի»-ի հետ զրույցում Նագիեւն ասել է, որ ծառայությունը
թողնելու պատճառը իր եւ քաղաքապետարանի աշխատակիցների միջեւ
տարաձայնություններն են:
«Ես ինչ-ինչ պատճառներով լքեցի իմ աշխատանքը: Կարծիքի տարբերություն
կար: Ես հստակ չեմ կարող ամեն ինչ ասել: Միայն կարող եմ ասել, որ
օրինակ քաղաքապետարանում, երբ ժողովներ էին լինում, ասում էին, որ
ժողովում կլինի այն, ինչ ուզում ենք: Ես չեմ ուզում խոսել աննուներ
նշելով »:
Թամկին Նագիևը ապրիլի 13-ին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել
պաշտոնաթող լինելու մասին: Նա գրել է, որ Մառնեուլիի քաղաքապետարանում
օրենքներ և կանոններ չկան, ոչ ոք չի գնահատում կրթությունն ու
արժանիքները։
Նշենք, որ Թամկին Նագիեւը երեք տարի աշխատել է Մառնեուլիի
քաղաքապետարանում:
14․04․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան