Թալակվաձեն հերքում է, որ ինքը լինելու է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու

Խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն, ով հրաժարվել

է պաշտոնից հերքում է Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելը: Երեկ այս տեղեկատվությունը տարածել են մի քանի լրատվամիջոցներ:
«Սա պարզապես թիրախավորված բամբասանք է: Թբիլիսին ունի հարգելի քաղաքապետ, և ես համոզված եմ, որ Թբիլիսիում շատ քաղաքացիներ ցանկանում են Կախա Կալաձեին կրկին քաղաքապետ տեսնել», - ասել է Թալակվաձեն:
Նրա խոսքով ՝ թիմը ցանկանում է, որ Կախա Կալաձեն կրկին լինի Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, բայց դա պետք է որոշի Կալաձեին:

27․04․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google