Մենք ունենք առաջարկություն, պատվաստվածները կունենան «առավելություններ»․Գամկրելիձե

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան

Գամկրելիձեն ասել է, որ Համակարգող խորհուրդը կքննարկի, թե ինչ առավելություններ կարող են ունենալ կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդիկ:
Ինչպես նշել է Գամկրելիձեն, այս արտոնությունները ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ պատվաստումը հասանելի կլինի բոլորին:
«Մենք ունենք մեր առաջարկությունները, որ պատվաստված մարդիկ տարբեր խթաններ ունեն հասարակության մեջ և կյանքում: Մի քանի նման խրախուսական քայլեր ներկայացվել են Համակարգող խորհուրդ և կքննարկվեն: Մենք կողմ ենք նրան, որ ովքեր կունենան այսպես կոչված Covid անձնագիր, կունենան «արտոնություն», առավելություն ինչ-որ ուղղությամբ:
Արդեն շատ տեղերում [աշխարհում] կա այսպես կոչված կովիդ ազատ ռեստորաններ, հյուրանոցներ, կլինիկաներ, որտեղ ամբողջ անձնակազմը պատվաստվում է կորոնավիրուսի պատվաստանյութով: Սա լուրջ արտոնություն է, քանի որ երբ մարդը դիմում է բժշկի և գիտի, որ այս կլինիկայում բոլորը պատվաստված են, իհարկե, հետագա վարակի ռիսկը ավելի քիչ է», - ասել է Ամիրան Գամկրելիձեն «Ֆորմուլա» հեռուստաընկերության եթերում:
Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան ապրիլի 26-ին, ասել է, որ պետությունն աշխատում է «Կովիդ անձնագիր» ստեղծելու ուղղությամբ, որը պարունակում է պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ:

27․04․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google