Վրաստանի ամբողջ մաշտաբով այսօրվանից ոչ աշխատանքայի օրերն են հայտարարված

Այսօրվանից ամբողջ Վրաստանում հայտարարվում են ոչ աշխատանքային օրեր:

Հանգստյան օրերը սահմանվել են մայիսի 4-ից 11-ը:
Մեկուսացման և կարանտինի կանոնները հաստատելու մասին Վրաստանի կառավարության որոշման մեջ կատարված փոփոխությամբ որոշվել է, թե ում վրա չեն ազդի մայիսի 4-11-ը Վրաստանում հայտարարված հանգստյան օրերը:
Հանգստյան օրերի մասին որոշումը չի տարածվում Ազգային բանկի կողմից վերահսկվող անձանց վրա (բացառությամբ հաշվետու ձեռնարկության, որը որևէ այլ նշանով Ազգային բանկի վերահսկողության ենթակա անձ չէ) և նրանց կողմից իրականացվող ֆինանսական պարտավորությունների վրա: Բացի այդ, հանգստյան օրերը չեն անրադառնում նաև պետական գնումների հետ կապված գործունեության վրա:
«Նաև հանրային հաստատությունը պետք է որոշի ենթակա ծառայությունները / աշխատողները, որոնց վրա չեն ազդում հանգստյան օրերը, եթե նրանց գործառույթների կատարումը հրատապ անհրաժեշտություն է համաճարակաբանական իրավիճակի կառավարման, պետական իշխանության իրականացման և բնականոն գործունեության համար», - ասված է որոշման մեջ:
Նոր որոշման համաձայն, օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությունը, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը և Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը ՝ համաձայն գործառնական շտաբի, կորոշի ձեռնարկությունների սուբյեկտները և (կամ) գործունեությունը, որոնց վրա հանգստյան օրերը չեն տարածվում:
04․05․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google