Մառնեուլիի քաղաքական գործիչները կպատվաստվեն, բայց չգիտեն թե երբ

Ընդդիմության և իշխող կուսակցության մառնեուլցի քաղաքական գործիչները

մտադիր են ստանալ կորոնավիրուսի պատվաստանյութ, բայց չգիտեն թե երբ:
«Ռադիո Մառնեուլի»-ի հետ զրույցում Եվրոպական Վրաստանի քաղաքական խորհրդի անդամ, Մառնեուլի տարածաշրջանային կազմակերպության ղեկավար Ահմեդ Իմամկուլիևը ասել է, , որ ինքը անպայման պատվաստվելու է և բնակչությանը կոչ է արել պատվաստվել:
«Դեռ չեմ պլանավորել , բայց պատվաստանյութ անպայմն կստանամ, որովհետև կարծում եմ, որ համաճարակը հաղթահարելու միակ ճանապարհը բնակչության պատվաստումն է և հասարակական անձանց կողմից բնակչությանն ավելի տեղեկացված դարձնելը»,- ասել է Ահմեդ Իմամկուլիեւը։
Եվրոպական Վրաստանի Մառնեուլի տարածաշրջանային կազմակերպության ղեկավարի խոսքով ՝ այս փուլում ընտանեկան խնդիրների պատճառով ինքը չի կարողացել գրանցվել Sinopharm պատվաստանյութի համար, բայց ասում է, որ պատվաստանյութը հաստատ կստանա:
Իմամկուլիևի նման, Միացյալ ազգային շարժման Մառնեուլիի տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավար Ագիլ Մուստաֆաևը ևս դեռ գրանցված չէ պատվաստանյութի համար: Ըստ Մուստաֆաեւի, ինքը հաստատ պատրաստվում է պատվաստվել, և այս փուլում սպասում է իր ուզած պատվաստանյութին:
«Պատվաստանյութը, իհարկե, անհրաժեշտ է բոլոր քաղաքացիների համար, իսկ նորմալ պատվաստանյութի դեպքում բոլորը պետք է պատվաստվեն, քանի որ սա է միակ ճանապարհը, որով մենք այսօր տեսնում ենք համաճարակը դադարեցնելու համար: Ես դեռ չեմ պատվաստվել և դեռևս ծրագրեր չունեմ, որովհետև պետք է ստուգեմ, թե որ պատվաստանյութն ինչպիսին է, չեմ կարող փակ աչքերով դա անել: Ես դեռ չեմ կողմնորոշվել, թե որ պատվաստանյութն եմ ստանալու, բայց գիտեմ, որ անպայման պատվաստվելու եմ »: - ասել է Ագիլ Մուստաֆաեւը։
Կորոնավիրուսի պատվաստանյութ պատրաստվում է ստանալ նաեւ Մառնեուլիի սակրեբուլոյի նախագահ, «Վրացական երազանքի» անդամ Ամիրան Գիորգաձեն: Գիորգաձեն չի պատասխանել «Ռադիո Մառնեուլի»-ի զանգին, որի պատճառով միայն նամակագրությամբ է «Ռադիո Մառնեուլի»-ին կարողացել հարցազրույց վերցնել նրանից: Քաղաքային խորհրդի նախագահի խոսքով ՝ պատվաստանյութը, անշուշտ, հանրայնորեն կստանա:
«Դա տեղի կունենա արձակուրդներից հետո, երբ ես գրանցվեմ, այն ժամանակ ես կկապվեմ ձեզ հետ, ես կհստակեցնեմ, թե երբ և որտեղ եմ դա անելու»- այս մասին գրել է Ամիրան Գիորգաձեն «Ռադիո Մառնեուլի»-ին։
Մառնեուլիի քաղաքապետի պաշտոնակատար Զաուր Տաբատաձեն նույնպես չի պատասխանել «Ռադիո Մառնեուլի»-ի զանգին: Ռադիոյի հաղորդագրությանը, թե պատրաստվու՞մ է պատվաստանյութ ստանալ, և նախատեսո՞ւմ է պատվաստանյութը հանրային դարձնել, նա պատասխանել է ՝ «Քաղաքապետարանն ակտիվ ներգրավված կլինի»։ Զաուր Տաբատաձեն չի պատասխանել լրացուցիչ հարցերին:
Պատվաստումների գործընթացի վերաբերյալ Մառնեուլի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Վրաստանի Կարմիր խաչի ներկայացուցիչների, Մառնեուլի հանրային առողջության կենտրոնի ղեկավարի, Մառնեուլի քաղաքապետի պաշտոնակատարի և նրա տեղակալի միջև:
«Հանդիպմանը քննարկվել է Կարմիր խաչի ներգրավվածությունը պատվաստումների արշավին: Նախատեսված էին նաև համատեղ միջոցառումներ Մառնեուլիի քաղաքապետարանում պատվաստումների հաջող իրականացման համար », - Այս մասին նշված է քաղաքապետարանի կողմից հրապարակված տեղեկատվության մեջ
Նշենք, որ Մառնեուլիում բոլոր տեղերը ամրագրված են չինական արտադրության «Սինոֆարմ» պատվաստանյութերի համար: Ապրիլի 30-ին Վրաստանը ստացավ 100,000 դոզան և 100,800 ներարկիչ: 18+ քաղաքացիները կարող են գրանցվել booking.moh.gov.ge կայքում: Սինոֆարմով պատվաստումը նախատեսվում է Մառնեուլիում մայիսի 5-ից մայիսի 21-ը:
05․05․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google