Մայիսի 5-ին Վրաստանում պատվաստվել է ավելի քան 3600 մարդ ՝ Տիկարաձե

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեի խոսքով,

մայիսի 5-ին Վրաստանում պատվաստվել է ավելի քան 3600 մարդ, ինչը ռեկորդային թիվ է երկրում:
Այսօր Տիկարաձեն լրագրողներին ասել է, որ երկրում ակտիվանում է պատվաստումների գործընթացը:
«Երեկ մենք ռեկորդ ունեցանք։ Ավելի քան 3600 մարդ ստացել է պատվաստանյութի իրենց դոզաները, ինչը ուրախալի է: Մենք տեսնում ենք պատվաստումների գործընթացի հասարակության պատրաստվածության, արժանահավատության և ընդունման աճ, ինչը սպասելի էր», - ասել է նախարարը:
Ըստ նրա, հատկապես կարեւոր է ինչպես ծառայության, այնպես էլ բիզնեսի հատվածների ներգրավումը, քանի որ յուրաքանչյուր պատվաստված անձ կայունացնում է համաճարակաբանական իրավիճակը:
«Քաղաքացիների սոցիալական պատասխանատվությունն այսօր արտահայտվում է դիմակ կրելու, սոցիալական հեռավորությունը պաշտպանելու և պատվաստումների գործընթացում ներգրավվելու միջոցով», - ասել է Տիկարաձեն:
Հիվանդությունների վերահսկման որոշ ներկայացուցիչներից և նախարարներից հետո մայիսի 6-ին Վրաստանի մի քանի պատգամավորներ պատվաստվել են: Եկատերինա Տիկարաձեն ներկա է եղել նրանց պատվաստումների գործընթացին: Նա նշել է, որ պետական մարմինների ներկայացուցիչները պատվաստվելո օրինակ են ծառայում այլ քաղաքացիների համար:
Այս պահի դրությամբ Վրաստանում հնարավոր է գրանցվել երկու պատվաստանյութի համար ՝ 55 տարեկանից բարձրները «Աստրազենեկա» -ի համար, իսկ 18-ից բարձր տարիքի անձանց համար ՝ «Սինոֆարմ»: Գրանցումը հնարավոր է առցանց `booking.moh.gov.ge պորտալում
Համաձայն Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի [NCDC] տվյալների, մայիսի 6-ի դրությամբ իրականացվել է ընդհանուր առմամբ 51,600 պատվաստում: 7873 մարդ ամբողջովին պատվաստված է:

06․05․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google