Վրաստանը ստացել է Astrazeneca-ի 43 200 դոզա պատվաստանյութը

Վրաստան է բերվել հավելյալ 43.200 դոզա Astrazeneca

հակակորոնավիրուսային պատվաստանյութ:
Վրաստանը պատվաստանյութերի այս չափաբաժինները ստացել է COVAX պլատֆորմից և օգտագործվելու է պատվաստելու երկրորդ դեղաչափը նրանց, ովքեր արդեն ստացել են դեղամիջոցի առաջին չափաբաժինը:
Astrazeneca պատվաստանյութի երկրորդ ներարկման համար գրանցումը սկսվել է երեկ ՝ մայիսի 5-ին: Երկրորդ դեղաչափով պատվաստումները կսկսվեն մայիսի 10-ին:
Պատվաստումների կետերում ամրագրում կատարելու համար անցեք հղումով կամ զանգահարեք թեժ գծին 1522։

06․05․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google