2021 թվականի միասնական ազգային քննություններ

2021-ի Միասնական ազգային քննությունների

դիմորդների ընտրությունը հայտնի է ըստ առարկաների ՝
Պատմություն ընտրել է 22.200 դիմորդ,
Մաթեմատիկա մոտ 12,900 դիմորդ,
Կենսաբանություն մոտ 3000 դիմորդ,
Աշխարհագրություն մոտ 700 դիմորդ,
Ընդհանուր հմտություններ 4100 և ավելի դիմորդ,
Գրականություն 800 և ավելի դիմորդ,
Քիմիա մոտ 2300 դիմորդ,
Ֆիզիկա մոտ 200 դիմորդ․

Կերպարվեստ և կիրառական արվեստ ՝ ավելի քան 50 դիմորդ:
Ընդունելության մրցույթին մասնակցելու համար այս տարի նույնպես պետք է հաջողությամբ հանձնել երեք պարտադիր առարկա (վրացերեն լեզու և գրականություն, օտար լեզուներ, պատմություն կամ մաթեմատիկա): Առողջապահական կրթական ծրագրերում ընդգրկվելու համար պահանջվում է չորս քննություն: Ինչ վերաբերում է լրացուցիչ առարկաներին, նրանցից յուրաքանչյուրը որոշակի ծրագրի համար որոշվում է հենց բարձրագույն ուսումնական հաստատության կողմից: Այն դեպքում, երբ բարձրագույն ուսումնական հաստատությունը լրացուցիչ ընտրովի առարկա է պահանջում, բոլոր չորս առարկաներից էլ պարտադիր է հաղթահարել անցողիկ շեմը:
Հիշեցնենք, որ դիմորդները հնարավորություն ունեն փոխելու և ավելացնելու կրթական ծրագրերը մինչ բողոքարկման արդյունքների հրապարակման հաջորդ օրը:


14․05․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google