Թազաքենդում նույն անձը ամենյին հավանականությամբ երկու անգամ է քվեարկել
Մառնեուլիի մունիցիպալիտետի Թազաքենդ գյուղի 13 -րդ ընտրատեղամասում , ընտրողներից մեկը ամենային հավանականությամբ քվեարկել է երկու անգամ: Ընտրատեղամասի դիտորդները «Ռադիո Մառնեուլի»-ին հայտնել են, որ անձը պատրաստվում է քվեարկել երրորդ անգամ ևս:
Այս պահին տեղում է Մառնեուլի թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Նինո Կիրվալիձեն, ով պարզաբանում է իրավիճակը: Միջադեպի վերաբերյալ արդեն բողոք է ներկայացվել, որը կուսումնասիրի ընտրական հանձնաժողովը:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
02.10.2021

Print E-mail
FaceBook Twitter Google