Ընդդիմության առաջնորդներից Գիգի
Ուգուլավային ոստիկանությունը տեղափոխել է Մառնեուլիի քննչական
մեկուսարան։
Այս մասին տեղեկություն է տարածվել քաղաքական գործչի ֆեյսբուքյան
էջում։
«Գիգի Ուգուլավան տեղափոխվել է Մառնեուլի։ Ոստիկանությունը Թբիլիսիում
տեղեր չունի»,- ասվում է ֆեյսբուքյան ստատուսում։
Թբիլիսիի քաղաքային դատարանի դիմաց բողոքի ցույցի ժամանակ
իրավապահները բերման են ենթարկել ընդդիմության առաջնորդներից Գիգի
Ուգուլավային։ Ուգուլավան կալանավորված է Վարչական իրավախախտումների
վերաբերյալ օրենսգրքի 173-րդ հոդվածով, որը նախատեսում է
անհնազանդություն ոստիկանության օրինական պահանջին։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան