Համաճարակի ընթացքում կորոնավիրուսից մահացել է 117 բուժաշխատող

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի զեկույցի համաձայն՝

2021 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ բուժաշխատողները կազմում են կորոնավիրուսով վարակվածների 6,4%-ը։

Միաժամանակ, ըստ զեկույցի ՝ ըստ ռիսկային խմբերի՝ վարակված բուժաշխատողների 72%-ը հիվանդանոցների բուժանձնակազմն է։ Ընդ որում, վարակված բուժաշխատողների տեսակարար կշիռը կազմում է ընդհանուր առողջապահական անձնակազմի 39,9%-ը։ Նշվել է նաև, որ վարակվածների 82%-ը կանայք են, 18%-ը՝ տղամարդիկ։ Վարակման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Թբիլիսիում, Իմերեթիում և Աջարիայում։

Ինչ վերաբերում է մահացությանը, ապա զեկույցում նշվում է, որ համաճարակի ընթացքում կորոնավիրուսից մահացությունների ընդհանուր թիվը կազմել է 117, ինչը կազմում է բուժանձնակազմում հաստատված դեպքերի ընդհանուր թվի 0,3%-ը։ Մահացածների թվում 40,2%-ը եղել են տղամարդիկ, 59,8%-ը՝ կանայք։ Մահացությունների 68,4%-ը բաժին է ընկել 30-ից 70 տարեկան տարիքային խմբին։

Ռիսկային խմբերի համաձայն՝ մահացած բուժանձնակազմի 52.1%-ը եղել են կովիդի կամ առցանց կլինիկայի և բոլոր ստացիոնար, ինտենսիվ և վերակենդանացման բաժանմունքների բժշկական անձնակազմը։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google