Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 6021 նոր դեպք, ապաքինվել է 3792 հիվանդ

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 6021 նոր դեպք։

Այս մասին տեղեկատվությունը վերջերս թարմացվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում։

Վերջին 24 ժամում հանրապետությունում ապաքինվել է 3792 մարդ։ Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 75 հիվանդ։

Վերջին 24 ժամվա ընթացքում հանրապետությունում կատարվել է 52033 թեստավորում, այդ թվում՝ 38545 արագ հակագենային թեստով և 13488 ՊՇՌ թեստով։

Երկրում կորոնավիրուսի հայտնաբերման ցուցանիշներն են՝ օրական՝ 11,57%, վերջին 14 օրը՝ 9,78%, վերջին յոթ օրը՝ 10,46%։

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 761 067 դեպք, որից 696 921-ն ապաքինվել է, 10 584-ը՝ մահացել։

Ընդհանուր առմամբ կատարվել է 2 010 783 պատվաստում, օրական 5 254 պատվաստում։

Կարանտինային ռեժիմում է 54 մարդ, հիվանդանոցում հսկողության տակ է 6808, կլինիկական հյուրանոցում՝ 1300 մարդ։

Միևնույն ժամանակ, նոյեմբերի 8-ի դրությամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2191 նոր դեպք, ապաքինվել է 4348 պացիենտ, մահացել՝ 74-ը։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google