Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 5751 նոր դեպք, ապաքինվել է 3647 հիվանդ

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 5751 նոր դեպք։

Այս մասին տեղեկատվությունը վերջերս թարմացվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում։

Վերջին 24 ժամում հանրապետությունում ապաքինվել է 3647 մարդ։ Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 78 հիվանդ։

Վերջին 24 ժամում հանրապետությունում անցկացվել է 57046 թեստավորում, այդ թվում՝ արագ հակագենային թեստը՝ 35,082, ՊՇՌ թեստը՝ 21,964։

Երկրում կորոնավիրուսի հայտնաբերման ցուցանիշներն են՝ օրական՝ 10,08%, վերջին 14 օրը՝ 9,95%, վերջին յոթ օրը՝ 10,41%։

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 766 818 դեպք, որից 700 568-ն ապաքինվել է, 10 662-ը մահացել է։

Ընդհանուր առմամբ իրականացվել է 2 018 336 պատվաստում, օրական պատվաստվել է 6 976-ը։

Կարանտինային ռեժիմում է 54 մարդ, հիվանդանոցում հսկողության տակ է 6806-ը, կլինիկական հյուրանոցում՝ 1276 մարդ։

Միևնույն ժամանակ, նոյեմբերի 9-ի դրությամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6021 նոր դեպք, ապաքինվել է 3792 պացիենտ, մահացել՝ 75-ը։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google