Օմիկրոնը հայտնաբերվել է շուրջ 57 երկրներում․ ԱՀԿ

Դեկտեմբերի 7-ի դրությամբ, 57 երկրում հայտնաբերվել

է կորոնավիրուսի նոր շտամ՝ «Օմիկրոն»։ Տեղեկությունը տարածում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Այդուհանդերձ, կազմակերպության զեկույցում նշվում է, որ երկրների մեծ մասում գերիշխող շտամը շարունակում է մնալ «Դելտան»։
«Հաշվի առնելով, որ Դելտա-ի տարբերակը հիմնականում շրջանառվում է շատ երկրներում, մասնավորապես եվրոպական տարածաշրջանում և Միացյալ Նահանգներում, դեռ վաղ է որևէ եզրակա

ցություն անել «օմիկրոնի»-ի ազդեցության մասին COVID-19-ի գլոբալ համաճարակաբանության վրա», - ասվում է ԱՀԿ-ի հայտարարության մեջ։
Զեկույցում ասվում է, որ Հարավային Աֆրիկայում, որտեղ առաջին անգամ հաղորդվել է օմիկրոնի-ի մասին, COVID-19-ի դեպքերը աճել են նոյեմբերի երկրորդ շաբաթվանից։ Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը գրանցվել է 62,021 նոր դեպք: Նախորդ շաբաթվա համեմատ աճը կազմել է 111 տոկոս։
Շաբաթական դեպքերի շատ բարձր աճ է գրանցվել Հարավային Աֆրիկայի որոշ հարևան երկրներում՝ Էսվատինում (1990%), Զիմբաբվեում (1361%), Մոզամբիկում (1207%), Նամիբիայում (681%) և Լեսոտոյում (219%): Այս երկրներում պատվաստումների մակարդակը շատ ցածր է։
Չորս օր առաջ «օմիկրոն»-ի դեպքեր էին առձանագրվել 38 երկրներում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տարբերակն անվանել է «Օմիկրոն»: «Օմիկրոն»-ը հունական այբուբենի (Ο) 15-րդ տառն է:

Բրիտանացի գիտնականները COVID-ի նոր վտանգավոր շտամ են հայտնաբերել։ Այն ավելի վտանգավոր է, քան նախորդ շտամները և դիմացկուն է պատվաստանյութերին, թեև դեռ տարածված չէ: Փորձագետները կարծում են, որ Բոտսվանայում COVID-ի նոր տարբերակ է հայտնվել: Մինչ օրս այս շտամի 10 դեպք է գրանցվել երեք երկրներում՝ Բոտսվանայում, Հարավային Աֆրիկայում և Հոնկոնգում: Այն պարունակում է 32 մուտացիա։

Կորոնավիրուսի B1.1.529 նոր շտամը հայտնաբերվել է աֆրիկյան վեց երկրներում՝ Հարավային Աֆրիկայում, Բոտսվանայում, Էսվատինում, Լեսոտոյում, Նամիբիայում և Զիմբաբվեում։ Մյուս երկրներն արդեն սկսել են սահմանափակել օդային հաղորդակցությունը դեպի աֆրիկյան երկրներ, իսկ գիտնականներն ահազանգում են։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google