Առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է տարածում

Առողջապահության նախարարությունը սոցիալական

հարթակում տեղեկատվություն է տարածել կորոնավիրուսի դեմ պատվաստումների և այսպես կոչված բուստեր դոզայի ընդունման ժամանակի կրճատման մասին։

«Վրաստանում, այսպես կոչված բուստեր դոզայի ընդումնա ժամկետը կրճատվում է։

Pfizer պատվաստանյութով պատվաստվածների համար խթանիչ դոզայի ընդունումը պետք է լինի պատվաստման առաջին կուրսի ավարտից առնվազն հինգ ամիս հետո, որը հաշվարկվում է երկրորդ չափաբաժինը ստանալու օրվանից։

Պատվաստումների այցերը կարելի է ամրագրել առցանց պորտալում, ինչպես նաև կորոնավիրուսի պատվաստման գործընթացում ներգրավված բժշկական հաստատություններում։

COVID 19-ի դեմ պատվաստումների գրանցման վերաբերյալ խորհրդատվության համար կարող եք զանգահարել 144-3 և 15 22 հեռախոսահամարներով։
«COVID-19-ի դեմ պատվաստումը վարակից պաշտպանվելու արդյունավետ և անվտանգ միջոց է»։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google