Կորոնավիրուսի 4226 նոր դեպք և մահվան ՝ 53․Դեկտեմբերի 8-ի վիճակագրություն

Stopcov.ge-ում հրապարակված տեղեկատվության համաձայն՝

վերջին 24 ժամում հայտնաբերվել է վիրուսով վարակման 4226 նոր դեպք, մահացել է 53 մարդ։

Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամվա ընթացքում ամբողջ երկրում անցկացվել է 55130 թոստավորում ՝ 33673 ՝ հակագենային թեստերով և 21457 PCR թեստերով։ Ինչ վերաբերում է դրական ցուցանիշին, ապա դեկտեմբերի 7-ի դրությամբ դրականի օրական ցուցանիշը կազմում է 7,67%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 8,31% և 7 օրվա ընթացքում՝ 7,96%: Վերջին 24 ժամում վիրուսից բուժվոլ է 4091 հիվանդ, ապաքինվածների ընդհանուր թիվը 817963 է։
Կորոնավիրուսային համաճարակի տարածումից ի վեր վերջին 24 ժամում մինչ օրս վիրուսից մահացել է 12519 մարդ։

Stopcov.ge-ում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ այսօր հանրապետությունում վարակման 4226 նոր դեպք է գրանցվել, որից ՝ Թբիլիսիում՝ 1790 դեպք, Աջարիայում ՝ 205, Իմերեթիում ՝ 635, Քվեմո Քարթլիում ՝ 250, Շիդա Քարթլիում՝ 366, Գուրիայում ՝ 117, Սամեգրելո Զեմո Սվանեթիում ՝ 316, Կախեթիում՝ 169, Մցխեթա-Մթիանեթիում՝ 92, Սամցխե-Ջավախքիում ՝ 235, Ռաչա-Լեչխումի եւ Քվեմո Սվանեթիում ՝ 51։

Վարակման ակտիվ դեպքերը 45298-ն են, որոնցից 6371-ը բուժվում է հիվանդանոցներում, այդ թվում՝ 2508-ը՝ Թբիլիսիում, 528-ը՝ Աջարիայում, 1323-ը՝ Իմերեթում։ Այս փուլում կա 1600 ծանր հիվանդ հիվանդ, որից Թբիլիսիում՝ 601, Աջարիայում՝ 129, Իմերեթում՝ 483։ Արհեստական շնչառության ներքո է գտնվում 344 մարդ, որից Թբիլիսիում՝ 189, Աջարիայում՝ 36, Իմերեթիում ՝ 32, կլինիկական հյուրանոցներում է գտնվում 1189 մարդ, որից 692-ը՝ Թբիլիսիում, 312-ը՝ Աջարիայում։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google