Մառնեուլիի երկու մանկապարտեզներում աշխատանքը կվերսկսվի դեկտեմբերի 9-ից

Դեկտեմբերի 9-ից Մառնեուլիում կվերսկսվի երկու մանկապարտեզների

աշխատանքը։ «Ռադիո Մարնեուլի»-ի հետ զրույցում Մառնեուլիի մանկապարտեզների միության ղեկավար Զաուր Քարամովն ասաց, որ այս փուլում փակվել են Շահումյանի հին մանկապարտեզը և Մառնեուլիի թիվ 4 մանկապարտեզը։ Երկու մանկապարտեզներն էլ կշարունակեն աշխատանքը դեկտեմբերի 9-ից։

Զաուր Քարամովի խոսքով՝ մունիցիպալիտետի մաշտաբով մանկապարտեզներում կորոնավիրուսի տարածում չի արձանագրվել։ Ասում է, որ վերջին երկու օրերի ընթացքում անցկացված թեստերի արդյունքում անձնակազմի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել։
Նշենք, որ մանկապարտեզի անձնակազմը երկու շաբաթը մեկ իրականացնում է կորոնավիրուսի պարտադիր հետազոտություն։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google