Կորոնավիրուսի տարածման պատճառով Թամարիսի դպրոցն անցել է հեռավար ուսուցման

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի պատճառով Մառնեուլիի

մունիցիպալիտետի Թամարիսի գյուղի հանրակրթական դպրոցն այսօրվանից անցել է առցանց ուսուցման։ Այդ մասին «Ռադիո Մարնեուլի»-ին ասել է ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչ Իրմա Դավաձեն, ըստ նրա՝ կորոնավիրուս է հաստատել դպրոցի հինգ աշակերտի և երկու մանկավարժի մոտ։

«Վարակվածները տարբեր դասարաններից են և շփվել են ամբողջ դպրոցի հետ, ուստի հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Էթեր Լափերաձեի հայտարարության հիման վրա դպրոցն անցել է առցանց կրթության։ Նշված ուսումնական հաստատությունում հետաքննության գործընթացը դեռ շարունակվում է»,- մեզ հետ զրույցում ասել է Իրմա Դավաձեն։

Այսօրվա տվյալներով՝ Մառնեուլիի թիվ 2 և Թամարիսի գյուղի հանրակրթական դպրոցներն անցել են առցանց կրթության։ Առցանց ուսուցման է անցել նաև Քեսալո գյուղի հանրակրթական դպրոցը, ինչպես նաև քաղաքի յոթերորդ և ութերորդ դասարանների առանձին դասարաններ։
Մառնեուլիի մունիցիպալիտետում ընդհանուր առմամբ կա 74 պետական և երկու մասնավոր դպրոց:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google