Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է 42250 լարիով 325 շուն տեղափոխել ապաստարան

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը

մինչև 2022 թվականը նախատեսում է ծախսել 42 250 լարի՝ քաղաքապետարանում գտնվող առանց հսկողության շների ապաստարան տեղափոխելու ծառայության համար։

Քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթի համաձայն՝ ծառայության իրականացման գործընթացում դիտարկվելիք անհրաժեշտ պահանջներն են ՝
• Մառնեուլիի քաղաքապետարանի տարածքում առանց հսկողության մնացած շների բռնում(միայն գնորդի ցուցումով) միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան (մարդասիրական մեթոդներով)
• Կենդանիների տեղափոխումը հատուկ մեքենաներով ապաստարան
• Ապաստան տեղափոխված կենդանիների համապատասխան զննումներից, նրանց ստերիլիզացումից, կաստրացիայից, պատվաստումից և այլ անասնաբուժական ծառայություններից, ականջակալով մակնշումից և գրանցված կենդանիների վերադարձը բնական տարածք:
• Անասնաբուժական ծառայությունները պետք է մատուցեն միայն մասնագետները
• Կենդանիների ապաստարանում գտնվող կենդանիները պետք է նույնականացվեն և պատվաստվեն կատաղության դեմ
• Կենդանիներին բռնելը պետք է իրականացվի գնորդի կողմից նշված վայրերից, ինչպես նաև կենդանիների գրանցման խիստ հսկողություն:
Մրցույթը Մառնեուլիի քաղաքապետարանը հայտարարել է դեկտեմբերի 8-ին։ Թեկնածուները դրան կկարողանան մասնակցել դեկտեմբերի 14-ից 16-ը։
Տարիներ շարունակ ՏԻՄ-ը նմանատիպ ծառայությունների համար մրցույթներ էր հայտարարում, սակայն ծախսված գումարը երբեք չի գերազանցել 21 հազար լարին։ Միայն 2021 թվականին թույլատրվել է դեպք, երբ գումարն ավելացվել է և հատկացվել 42 360 լարի։ Նշված գումարը 2022 թվականի համար կրճատվել է 110 լարիով։

Մառնեուլիի մունիցիպալիտետում թափառող շների խնդիրը դեռ առկա է և վտանգ է ներկայացնում մարդկանց համար։ Անցած 11 ամիսների ընթացքում, ըստ վիճակագրության, Մառնեուլիում գրանցվել է շների կծելու 809 դեպք։ Ինչպես հայտնել են Մառնեուլիի Հանրային առողջության կենտրոնից «Ռադիո Մառնեուլի»-ին, 126 մարդու կծել են թափառող շները, իսկ կծելու 638 դեպքը կապված է եղել ընտանի շների հետ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google