98 810 դիմորդներից միայն 299-ն են աշխատանքի տեղավորվել Գերմանիայում

Վրաստանի զբաղվածության խթանման

գործակալության հաշվետվության համաձայն՝ դեկտեմբերի դրությամբ Գերմանիայում այս տարի սեզոնային աշխատանքի է տեղավորվել 98810 դիմորդներից 299-ը։

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, վիճակագրական տվյալների մասին խոսել է գործակալության տնօրեն Նինո Վելտաուրին։

Գերմանիայում Վրաստանի քաղաքացիների սեզոնային աշխատանքի մասին պայմանագիրը ստորագրվել է 2020 թվականի փետրվարի 6-ին։
Սկզբում հայտնի էր, որ Վրաստանի քաղաքացիների աշխատանքի տեղավորման համար հատկացվել է 500 քվոտա, սակայն հետագայում մեծ պահանջարկի պատճառով այդ քվոտան հասցվել է 5000-ի։

Վրաստանից Գերմանիա մեկնածների մի մասը բողոքել է աշխատանքային ծանր պայմաններից։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google