Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1527 նոր դեպք, ևս 46 հիվանդ մահացել է

Stopcov.ge-ում հրապարակված տեղեկատվության

համաձայն՝ ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամվա ընթացքում ամբողջ երկրում անցկացվել է 21264 թեստավորում, այդ թվում՝ 13922 թեստ՝ անտիգենով և 7342 PCR։
Անցկացված թեստավորման արդյունքում վերջին 24 ժամում հայտնաբերվել է վարակի 1527 նոր հաստատված դեպք։ Երկրում Covid-19 համաճարակի տարածումից ի վեր հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 890 813 է։
Ինչ վերաբերում է դրական ցուցանիշին, ապա դեկտեմբերի 12-ի դրությամբ դրականի օրական ցուցանիշը կազմում է 7,18%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 7,80% և 7 օրվա ընթացքում՝ 7,45%:
Վերջին 24 ժամում վիրուսից բուժվել է 4588 մարդ, ընդհանուր թիվը հասել է 837263-ի։
Վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 46 նոր դեպք։ Համաճարակի տարածումից ի վեր վիրուսից մահացել է 12777 մարդ։
Հանրապետությունում այսօր հայտնաբերված վարակման 1527 նոր դեպքից ՝ 775 դեպք հայտնաբերվել է Թբիլիսիում, Աջարիայում՝ 97, Իմերեթում՝ 216, Քվեմո Քարթլիում՝ 71, Շիդա Քարթլիում՝ 98, Գուրիայում՝ 23, Սամեգրելո Զեմո Սվանեթիում՝ 119, Կախեթում՝ 65, Մցխեթա-Մթիանեթիում՝ 32, Սամցխե Ջավախեթիում ՝ 27, Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիում ՝ 4։
Վարակման ակտիվ դեպքերն այս փուլում կազմում են 40747, որից ՝ հիվանդանոցներում բուժվում է 6138 մարդ, որից 2402-ը՝ Թբիլիսիում, 523-ը՝ Աջարիայում, 1314-ը՝ Իմերեթիայում։
Այս փուլում ծանր հիվանդ է 1515 մարդ, որից 610-ը՝ Թբիլիսիում, 124-ը՝ Աջարիայում, 456-ը՝ Իմերեթիայում, արհեստական շնչառության ներքո 327 մարդ կա, որից 178-ը՝ Թբիլիսիում, 37-ը՝ Աջարիայում, 31-ը՝ Իմերեթում։
Կլինիկական հյուրանոցներում է գտնվում 1183 մարդ, որից 764-ը՝ Թբիլիսիում, 261-ը՝ Աջարիայում։
Տանը վիրուսի դեմ բուժում է անցնում 33426 մարդ։
Կարանտինային գոտիներում է գտնվում 35 մարդ, որից 32-ը՝ Թբիլիսիում, 3-ը՝ Աջարիայում։
2020 թվականի հոկտեմբերի 6-ից, սույն թվականի դեկտեմբերի 12-ը պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել ընդհանուր առմամբ 25296 մարդ։
Այս փուլում ինքնամեկուսացման մեջ է 38043 մարդ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google