Պատվաստանյութի քանի՞ դեղաչափ է անհրաժեշտ օմիկրոնից պաշտպանվելու համար

Իաշվիլիի մանկական հիվանդանոցի տնօրեն և

Իմունականխարգելման խորհրդատուների ազգային խորհրդի ղեկավար Իվանե Չխաիձեն ասում է, որ պատվաստանյութի երկու չափաբաժինը բավարար չէ Omicron-ից պաշտպանելու համար:

Իվանե Չխաիձեի խոսքով, նոր շտամից պաշտպանվելու համար անհրաժեշտ է խթանից դոզան։

«Երբ մենք գնահատում ենք նոր շտամի վտանգները, ամենակարևոր հարցն այն է, թե արդյոք պատվաստանյութերն աշխատում են դրա դեմ։ Կարևոր է, որ 5 ընկերություններ ներկայումս պնդում են, որ իրենցից ընդամենը մի քանի շաբաթ կպահանջվի Omicron-ի դեմ նպատակային պատվաստանյութ մշակելու համար: Ներկայումս որպես «Օմիկրոն»-ից պաշտպանիչ պատվաստանյութ համարվում է միայն խթանող դոզան, առաջին և երկրորդ չափաբաժինները բավարար չեն»,- ասել է Իվանե Չխաիձեն։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google