Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3282 նոր դեպք, ևս 53 հիվանդ մահացել է

Stopcov.ge-ում հրապարակված տեղեկատվության

համաձայն՝ ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամվա ընթացքում ամբողջ երկրում անցկացվել է 49347 թեստավորում, այդ թվում՝ 34387 թեստ՝ անտիգենով և 14960 PCR թեստով։

Անցկացված թեստավորման արդյունքում վերջին 24 ժամում հայտնաբերվել է վիրուսային վարակի 3282 նոր հաստատված դեպք։ Covid-19-ի տարածումից ի վեր հանրապետությունում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 913 738 է։

Ինչ վերաբերում է դրական ցուցանիշին, ապա դեկտեմբերի 20-ի դրությամբ դրականի օրական դրույքաչափը կազմում է 6,65%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 6,71% և 7 օրվա ընթացքում՝ 6,24%:

Վերջին 24 ժամում վիրուսից ապաքինվել է 3263 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 866339-ի։

Վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 53 նոր դեպք։ Համաճարակի տարածումից ի վեր վիրուսից մահացել է ընդհանուր առմամբ 13169 մարդ։
Երկրում այսօր հայտնաբերված վարակման 3282 նոր դեպքից՝ 1378 դեպք Թբիլիսիում, Աջարիայում՝ 272, Իմերեթում՝ 532, Քվեմո Քարթլիում՝ 121, Շիդա Քարթլիում՝ 256, Գուրիայում՝ 122, Սամեգրելո Զեմո Սվանեթիում՝ 252, Կախեթիում ՝ 162, Մցխեթա - Մթիանեթիում ՝ 76, Սամցխե-Ջավախեթիում ՝ 73, Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիում ՝38:

Վարակման ակտիվ դեպքերը 34204-ն են, որից 5626-ը բուժվում է հիվանդանոցներում, որից 2302-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 531-ը Աջարիայում, 1123-ը Իմերեթիայում:Այս փուլում ծանր հիվանդ է 1380 մարդ, որից 566-ը Թբիլիսիում, Աջարիայում ՝ 12, Իմերեթիայում՝ 408։ Արհեստական շնչառության ներքո կա 318 մարդ , որից 171-ը՝ Թբիլիսիում, 32-ը՝ Աջարիայում, 33-ը՝ Իմերեթիայում, կլինիկական հյուրա
նոցներում տեղավորված է 1021 մարդ, որից 648-ը՝ Թբիլիսիում, 251-ը՝ Աջարիայում։ Տանը վիրուսից բուժման կուրս է անցնում 27557 մարդ։
Կարանտինային գոտիներում է գտնվում 35 մարդ, որից 34-ը՝ Թբիլիսիում, 1-ը՝ Աջարիայում։
2020 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ը պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել ընդհանուր առմամբ 25296 մարդ։
Այս փուլում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 33699 մարդ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google