Մառնեուլիի մունիցիպալիտետի երկու կլինիկաներում բուժվում
է 51 հիվանդ, մահացել է յոթը։ «Ջեո Հոսպիտալի» կլինիկական տնօրեն Թաթա
Շենգելայան տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ բուժհաստատությունում կա
23 հիվանդ՝ հավելելով, որ դեպքերի ընդհանուր թիվը նվազել է, թեև
վարակվածների մեծ մասը վերակենդանացման բաժանմունքում բուժվելու կարիք
ունի։
«
Վերջին շաբաթվա տվյալներով մեր կլինիկայում մահվան երկու
դեպք կա, վարակն ընդհանուր առմամբ նվազել է։ Դեկտեմբերի 24-ի
դրությամբ կլինիկայում բուժվում է 23 մարդ, որից 13-ը՝
վերակենդանացման բաժանմունքում, մնացածը՝ թերապևտիկ բաժանմունքում։
Այն հիվանդները, ովքեր գալիս են հիմնականում վերակենդանացման
բաժանմունքում բուժման կարիք ունեն», - ասել է
Շենգելայան։
«Ավերսի» կլինիկայում բուժում է ստանում 28 հիվանդ։ Դեկտեմբերի 18-ից
ի վեր վիրուսից հինգ հիվանդ է մահացել։ Կլինիկայից տեղեկացրել են, որ
վերակենդանացման բաժանմունքում բուժում է ստանում միջին ծանրության 15
հիվանդ։
Դեկտեմբերի 24-ին Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1976
նոր դեպք, մահացել է 78 հիվանդ։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան