Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2097 նոր դեպք, ևս 51 հիվանդ մահացել է

Stopcov.ge-ում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում ամբողջ երկրում անցկացվել է 39036 թեստավորում, այդ թվում՝ 23112 թեստ՝ անտիգենով և 15924 PCR թեստով։

Անցկացված թեստավորման արդյունքում վերջին 24 ժամում հայտնաբերվել է վիրուսային վարակի 2097 նոր հաստատված դեպք։ Covid-19-ը համաճարակի բռնկումից ի վեր երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 932641 է։

Ինչ վերաբերում է դրական ցուցանիշին, ապա դեկտեմբերի 29-ի դրությամբ դրականի օրական ցուցանիշը կազմում է 5.37%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 5.57% և 7 օրվա ընթացքում՝ 5.15%:

Վերջին 24 ժամում վիրուսից ապաքինվել է 2331 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 893064-ի։

Վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 51 նոր դեպք.։ Համաճարակի տարածումից ի վեր վիրուսից մահացել է ընդհանուր առմամբ 13,758 մարդ։

Երկրում այսօր հայտնաբերված վարակի 2097 նոր դեպքից՝ 887 դեպք հաստատվել է Թբիլիսիում, Աջարիայում՝ 222, Իմերեթիում՝ 309, Քվեմո Քարթլիում՝ 114, Շիդա Քարթլիում՝ 97, Գուրիայում՝ 92, Սամեգրելո Զեմո Սվանեթիում՝ 140, Կախեթիում ՝ 135, Մցխեթա-Մթիանեթիում ՝ 49, Սամցխե-Ջավախեթիում ՝ 30, Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիում ՝22:

Վարակման ակտիվ դեպքերը կազմում են 25 793, որից 4 712 մարդ բուժվում է հիվանդանոցներում, այդ թվում՝ Թբիլիսիի հիվանդանոցներում՝ 2 073, Աջարիայում՝ 486, Իմերեթիում՝ 893։

Այս փուլում ծանր հիվանդ է 1211, որից 554-ը՝ Թբիլիսիում, Աջարիայում՝ 119, Իմերեթիում՝ 334։ Արհեստական շնչառության տակ կա 287 մարդ, որից Թբիլիսիում՝ 159, Աջարիայում՝ 36, Իմերեթիում՝ 27, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 873 մարդ, որից 550-ը՝ Թբիլիսիում, 214-ը՝ Աջարիայում։

Տանը վիրուսի դեմ բուժման կուրս է անցնում 20 208 մարդ։

Կարանտինային գոտիներում է գտնվում 42 մարդ, որից 41-ը՝ Թբիլիսիում, 1-ը՝ Աջարիայում։

2020 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև սույն թվականի դեկտեմբերի 30-ը պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել ընդհանուր առմամբ 25299 մարդ։

Այս փուլում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 29997 մարդ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝  ინტერპრესნიუსი
Print E-mail
FaceBook Twitter Google