Նախարարությունից հայտնում են, որ մինչև տարեվերջ ինֆեկցիոն հիվանդանոցը կտեղափոխվի նոր մասնաշենք
Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի խոսքով, հիվանդանոցին հատկացված նոր շենքը «լավ կառուցվածք ունի և ամենից շատ նախագծված ու հարմարեցված է ժամանակակից բժշկական հաստատության կարիքներին»։

«Պետք է լինի մեկ պետական ինֆեկցիոն հիվանդանոց՝ լավագույնը։ Տարիներ շարունակ հարմար շինություն չի գտնվել։ Ինֆեկցիոն հիվանդանոցի համար շատ դժվար է ստանդարտներ ունենալ, որոնք ոչ մի այլ կլինիկա չունի։ Խոսքը վերակենդանացման բաժանմունքի և օդափոխության հատուկ համակարգերի մասին է , այդպիսի շենք չգտնվեց, ինչու, չգիտեմ: Մենք չէինք փնտրում, նախարարությունն ու կառավարությունն են փնտրել։ Անցյալ տարվա սեպտեմբերին մեզ տրվեց նոր շենք, որը համապատասխանում է Եվրոպայի և աշխարհի լավագույն չափանիշներին: Դրանից հետո մի քանի անգամ մրցույթ է հայտարարվել, և ոչ մի ընկերություն չի մասնակցել մրցույթին, իրենք չեն կարողացել պատասխանատվություն ստանձնել վարակիչ հիվանդության նորմերի կատարման համար։ Ինչքան գիտեմ, արժե 20 մլն լարի։ Այս տարի պետությունը «Ավերսիին» կվճարի վարձավճարը, նոր պայմանագիր կկնքվի մեկ տարով»,- ասել է Թենգիզ Ցերցվաձեն։

Առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին կառավարության ընթացիկ նիստի ավարտից հետո ասել է, որ քննարկել են ինֆեկցիոն հիվանդանոցը նոր հասցե տեղափոխելու և նոր շենքը վերանորոգելու հարցը։

«Որոշումն ընդունվել է հապճեպ, հաշվի առնելով, որ մինչև այս տարվա վերջ մենք խոստացել ենք և՛ վարձակալին, որտեղ այսօր գտնվում է Ինֆեկցիոն հիվանդանոցը, և՛ ինֆեկցիոն ղեկավարությանը, որ մինչև տարեվերջ նրանց կտեղափոխենք նոր վայր և կունենանք Վրաստանի լավագույն և ամենաբարձր ստանդարտներով կլինիկաներից մեկը:

«Դա շատ լավ, նորակառույց շենք է ՝ մինչև մոտ 15 հազար քառակուսի մետր», - ասել է Ազարաշվիլին։

Առողջապահության փոխնախարար Իլիա Ղուդուշաուրիի խոսքով՝ նոր շենքը գտնվում է Լյուբլյանայի փողոցում։ Դրա վերականգնման համար նախատեսված է 20 մլն լարի։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Աղբյուր ՝  პუბლიკა
Print E-mail
FaceBook Twitter Google