Կորոնավիրուսի տարածման պատճառով Մառնեուլիում ևս մեկ դպրոց է փակվել

Կորոնավիրուսի պատճառով Մառնեուլիի մունիցիպալիտետի ևս մեկ դպրոց անցել է ամբողջական առցանց կրթության,

վիրուսը հաստատվել է Ծերաքվի գյուղի հանրակրթական դպրոցի մի քանի ուսուցիչների մոտ։ Ինչպես «Ռադիո Մարնեուլիին» հայտնել է Մառնեուլիի ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչ Իրմա Դավաձեն, այսօրվա դրությամբ քաղաքապետարանում հինգ դպրոց անցել է ամբողջական առցանց կրթության։

Մինչ այժմ մունիցիպալիտետում առցանց էր սովորում 4 դպրոց, ք․Մառնեուլիի թիվ 1, թիվ 8, Թամարիսի և Ծերեթելի դպրոցները, ինչպես նաև հեռավար ուսուցման է անցել 25 առանձին դասարաններ չորս տարբեր ուսումնական հաստատություններում։ Սակայն այսօր տեղի առողջապահական կենտրոնի առաջարկով ավելացավ ևս մեկը՝ Ծերաքվիի հանրակրթական դպրոցը, որը ութ օրով անցավ հեռավար ուսուցման, այսինքն այսօրվանից 5 դպրոց է սովորում առցանց ռեժիմով»,- մեզ հայտնել են ռեսուրս կենտրոնից։

Իրմա Դավաձեի խոսքով՝ Մառնեուլիի թիվ 6 և Սաիմերլո գյուղի հանրակրթական դպրոցները, որոնք ամբողջությամբ անցել էին առցանց կրթության, ուսումը կշարունակեն դասասենյակներից։
Մառնեուլիի քաղաքապետարանում ընդհանուր առմամբ գործում է 74 պետական և երկու մասնավոր դպրոց։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google