Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 23 664 նոր դեպք, ևս 42 հիվանդ մահացել է
Stopcov.ge-ում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում ամբողջ երկրում անցկացվել է 77 584 թեստավորում, այդ թվում՝ 47 972 թեստ՝ անտիգենով և 29 612-ը PCR թեստով։


Անցկացված թեստավորման արդյունքում վերջին 24 ժամում հայտնաբերվել է վիրուսային վարակի 23 664 նոր հաստատված դեպք։ Covid-19-ի համաճարակի բռնկումից ի վեր երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1 250 108 է։

Ինչ վերաբերում է դրական ցուցանիշին, ապա փետրվարի 2-ի դրությամբ դրականի օրական դրույքաչափը կազմում է 30.05%, վերջին 14 օրերի համար՝ 24.27%, վերջին 7 օրվա ընթացքում՝ 27.36%։

Վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 42 նոր դեպք։ Համաճարակի տարածումից ի վեր վիրուսից մահացել է 15102 մարդ։

Հանրապետությունում այսօր արձանագրված վարակման 23 664 նոր դեպքից ՝
11 543 դեպք հայտնաբերվել է Թբիլիսիում, Աջարիայում՝ 2 334, Իմերեթում՝ 3 413, Քվեմո Քարթլիում՝ 1 296, Շիդա Քարթլիում՝ 1 115, Գուրիայում՝ 537, Սամեգրելո Զեմո Սվանեթիում՝ 1 554, Կախեթիում 851, Մցխեթա Մթիանեթիում՝ 472, Սամցխե-Ջավախեթիում ՝ 462, Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի՝ 87:

Վարակման ներկայիս ակտիվ հաճախականությունը այս փուլում կազմում է 196589, որից ՝

Հիվանդանոցներում բուժվում է 5723 մարդ, որից 2375-ը՝ Թբիլիսիում, 786-ը՝ Աջարիայում, 1167-ը՝ Իմերեթում։

Այս փուլում ծանր հիվանդ է 1139 մարդ, որից Թբիլիսիում՝ 451, Աջարիայում՝ 144, Իմերեթում՝ 350, արհեստական շնչառության ներքո 262 մարդ կա, որից 145-ը՝ Թբիլիսիում, 46-ը՝ Աջարիայում, 23-ը՝ Իմերեթում։

Կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 1969 մարդ, որից 1181-ը՝ Թբիլիսիում, 560-ը՝ Աջարիայում։

Տանը վիրուսից բուժում է անցնում 188 897 մարդ։

Կարանտինային գոտիներում է գտնվում 37 մարդ, որից 36-ը՝ Թբիլիսիում, 1-ը՝ Աջարիայում։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝  ინტერპრესნიუსი
Print E-mail
FaceBook Twitter Google