Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 22263 նոր դեպք, ապաքինվել է 15575 պացիենտ
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 22263 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվությունը վերջերս թարմացվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում։


Վերջին 24 ժամում հանրապետությունում ապաքինվել է 15575 մարդ։ Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 39 հիվանդ։

Վերջին 24 ժամվա ընթացքում հանրապետությունում կատարվել է 73 821 թեստավորում, որից 46 355-ը՝ արագ հակագենային թեստով, 27 466-ը՝ ՊՇՌ թեստով։

Երկրում կորոնավիրուսի հայտնաբերման ցուցանիշներն են՝ օրական՝ 30,16%, վերջին 14 օրը՝ 25,24%, վերջին յոթ օրը՝ 27,87%։

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 272 371 դեպք, որից 1 053 966-ն ապաքինվել է, 15 141-ը մահացել է։

Ընդհանուր առմամբ կատարվել է 2,742,134 պատվաստում, օրական 4959-ը:

42 մարդ գտնվում է կարանտինում, հիվանդանոցում հսկողության տակ է 5808 մարդ, կլինիկական հյուրանոցում՝ 1958։

Միաժամանակ, փետրվարի 3-ի դրությամբ Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 23 664 նոր դեպք, ապաքինվել է 8 326 պացիենտ, 42-ը՝ մահացել։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝  პირველი არხი
Print E-mail
FaceBook Twitter Google