Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 15315 նոր դեպք, ապաքինվել է 10894 պացիենտ
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 15315 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվությունը վերջերս թարմացվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում։

Վերջին 24 ժամում հանրապետությունում ապաքինվել է 10894 մարդ։ Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 55 հիվանդ։

Վերջին 24 ժամվա ընթացքում հանրապետությունում անցկացվել է 50058 թեստավորում, այդ թվում՝ 31794 արագ հակագենային թեստով և 18264 ՊՇՌ թեստ։

Երկրում կորոնավիրուսի հայտնաբերման ցուցանիշներն են՝ օրական՝ 30,59%, վերջին 14 օրը՝ 32,02%, վերջին յոթ օրը՝ 31,51%։

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 1 496 156 դեպք, որից 1 300 062-ն ապաքինվել է, 15 683-ը մահացել է։

Ընդհանուր առմամբ կատարվել է 2 783 856 պատվաստում, օրական պատվաստվել է 3 560-ը։

Կարանտինային ռեժիմում կա 10 մարդ, հիվանդանոցում հսկողության տակ է 5974, կլինիկական հյուրանոցում՝ 1261 մարդ։

Միաժամանակ, փետրվարի 15-ի դրությամբ Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 19049 նոր դեպք, ապաքինվել է 18409 պացիենտ, մահացել՝ 51-ը։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google