Մառնեուլիի երկու կլինիկաներում կորոնավիրուսից 57 հիվանդ է բուժվում
Մառնեուլիի երկու հիվանդանոցներում բուժվում է 57 վարակակիր, որից 29-ը՝ վերակենդանացման բաժանմունքում։ «Ավերսի» կլինիկայի համաճարակաբան Քեթի Քոբուլաձեի խոսքով, այսօր բուժհաստատությունում բուժվում է 43 հիվանդ։

«Վերջին մեկ շաբաթում ունենք երեք մահվան դեպք, և այսօրվա տվյալներով մեր կլինիկայում կա 23 վարակված հիվանդ , իսկ 20-ը վերակենդանացման բաժանմունքւմ են»,- ասել է Քեթի Աբուլաձեն։

Մեկ այլ բուժհաստատություն՝ «Ջեո Հոսպիտալ» կլինիկայում , ասում են, որ այս պահին հիվանդանոցում ընդհանուր առմամբ բուժվում է 14 հիվանդ։ Ըստ կլինիկայի կլինիկական տնօրեն Թաթա Շենգելայայի՝ վերակենդանացման բաժանմունքը գերբեռնված է։

«Այսօրվա տվյալներով հինգ հիվանդ բուժվում է թերապիայում, իսկ վերակենդանացման բաժանմունքում ունենք իննը հիվանդ: Վերակենդանացման բաժանմունքը գերծանրաբեռնված է, և մենք չենք կարող մեզ թույլ տալ լրացուցիչ հիվանդներ ընդունել: Վերջին շաբաթվա ընթացքում մեր հիվանդանոցում մահվան դեպքեր չեն գրանցվել», - ասել է Շենգելայան:

Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 15315 նոր դեպք։ Ապաքինվել է 10894 հիվանդ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google