Մարտից կթույլատրվեն հարսանիքների և հոգեհանգստի արարողությունների անցկացումը
Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ մարտի 1-ից կհանվի սոցիալական միջոցառումների սահմանափակումը։


Համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն ասել է, որ դա նշանակում է, որ քաղաքացիները մարտ ամսից կկարողանան տարբեր սոցիալական միջոցառումներ անցկացնել՝ հարսանիքներ, հոգեհանգստի արարողություններ և այլն։

Ավելի վաղ համաճարակի տարածման պատճառով արգելվել էին նմանատիպ միջոցառումների անցկացումը։

Բացի այդ, մարտի 1-ից սննդի կետերում կավելանա 1 սեղանի շուրջ նտողների թիվը։ Փակ տարածքում այսուհետ 1 սեղանի շուրջ նստելու իրավունք կունենան 10 հոգի, բաց տարածքում՝ 15։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝ ნეტგაზეთი
Print E-mail
FaceBook Twitter Google