Զոհված զինվորների մայրերին մարտի 3-ը շնորհավորել են իրենց որդիների ընկերները
Վրաստանի տարածքային ամբողջականության համար մղվող մարտերում, միջազգային առաքելություններում և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների մայրերին շնորհավորել են իրենց որդիների ընկերները։ Այդ մասին տեղեկություն է տարածում Վրաստանի պաշտպանության նախարարությունը։

Գործակալության տվյալներով՝ ՊԲ զինծառայողներն այցելել են զոհված զինծառայողների ընտանիքներին ողջ Վրաստանի բոլոր քաղաքներում և գյուղերում և ծաղիկեփունջ հանձնել Մայրության օրվա կապակցությամբ։

«Մայրերը զինվորների հետ մեկ անգամ եւս հիշել են իրենց զոհված զավակների սխրանքը եւ մաղթել արժանապատիվ ծառայություն հայրենիքի պահպանության գործում»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան




Print E-mail
FaceBook Twitter Google