Այն մանկապարտեզը, որտեզ երեխան "Ֆերի" լվացող միջոց էր խմել խստացվել են կանոնակարգերը

Երեխան, ով  մանկապարտեզում «Ֆերի» է խմել, այսօր դուրս կգրվի հիվանդանոցից։

«Ավերսի» կլինիկայի մանկաբուժական բաժանմունքի վարիչ Իլոնա Խիզանեիշվիլին Ռադիո «Մառնեուլիին» հայտնել է, որ անչափահասը ապաքինվել է և հունիսի 12-ին դուրս կգրվի հիվանդանոցից։

Միջադեպից հետո ուսումնական հաստատությունը խստացրել է անվտանգության կանոնները։ Ինչպես «Ռադիո Մառնեուլի»-ին  ասել է  «Չիորա» թիվ 3 մանկապարտեզի  ղեկավար Քեթևան Մինաձեն, բոլոր տեսակի քիմիական նյութերը փակվել են մեկ տարածքում՝ երեխաների համար անհասանելի  վայրում։

"Բաժակը որից  խմել է երեխան գրեթե  դատարկ է եղել, մի քիչ  է  եղել  (ֆերի) ու մեծ  քանակությամբ կուլ չի տվել։ Մենք ամեն օր խոսում ենք մոր հետ, փոքրիկն իրեն հիանալի է զգում։ Ինչ քիմիկատ ունեինք, մի տեղ  ենք հավաքել,  այդպես էլ պետք է լիներ։  Բոլորը զգուշացում ստացան, հիմա միջոցներ ձեռնարկեցինք, առանձին փակեցինք, որտեղ երեխաները լվանում են ձեռքերը, այնտեղ ոչինչ չունենք, մենք, խոհանոցում դարակ ունեինք, և մենք ամեն ինչ փակեցինք այնտեղ: Իհարկե, նման տհաճ փաստ չպետք է տեղի ունենար։ Այս աղջիկները (դայակներ, ուսուցիչներ) նույնպես շատ  վատ  են  զգում իրենց  դեպքի հետ  կապված»,- ասաց Քեթեւան Մինաձեն։

Երեք տարեկան երեխա Մառնեուլիի թիվ 3 մանկապարտեզում  հունիսի 7-ին  "Ֆերի"  լվացող  միկջոց  էր խմել։  Երեխան երեք օր բուժվել է բուժհաստատությունում։

"ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google