Քաղաքապետարանը վրացերեն և անգլերեն բրոշյուրներ է տպում Մառնեուլիի տնտեսական ներուժի մասին

Մառնեուլիի քաղաքապետարանը տպագրում է քաղաքապետարանի տնտեսական ներուժի մասին բրոշյուրներ։

Տեղական ինքնակառավարումը ձեռնարկատեր Ակրեմ Գախրամանովին հանձնարարել է պարզեցված ձևով պատրաստել 100 բրոշյուր։ Ինչպես Ռադիո «Մառնեուլի»-ին հայտնեցին քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նյութը հրապարակված է վրացերեն և անգլերեն լեզուներով, և դրա նպատակը Մառնեուլիի ներդրումային հնարավորությունների հանրահռչակումն է։

«Մեր տնտեսական ներուժի մասին կտպվի ներդրումային պրոֆիլ, որը կլինի վրացերեն և անգլերեն։ Մենք այն կբաժանենք պոտենցիալ ներդրողներին հանդիպումների ժամանակ: Ինչպիսի՞ն է քաղաքապետարանի տնտեսական ներուժը, ինչպիսի՞ բիզնես է հնարավոր, ինչպիսի՞ն է քաղաքապետարանի զբոսաշրջային ներուժը և այլն՝ այս թեմաներով գրքույկ կլինի»,- պարզաբանում են մամուլի գրասենյակից։

Ինչպես մեզ հայտնեցին ՏԻՄ-ում, գրքույկի վրա աշխատել է քաղաքապետարանի էկոնոմիկայի վարչությունը։ Գրքույկների բովանդակությունը հայտնի կդառնա նյութը տպագրելուց հետո։

100 գրքույկի տպագրությունը քաղաքապետարանին արժեցել է 2500 լարի։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google