Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է 164 261 լարի ծախսել բեռնատար մեքենա գնելու համար

Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը նախատեսում է ձեռք բերել նոր բեռնատար։

Մառնեուլիի քաղաքապետարանը 164 հազար 261 լարիի մրցույթ է հայտարարել բեռնատար ավտոմեքենա գնելու համար։

Ռադիո «Մառնեուլի»-ին Մառնեուլիի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ Մառնեուլիի քաղաքապետարանը ձեռք է բերելու նոր բեռնատար՝ «Սուփթա Մարնեուլի» ՍՊԸ-ին փոխանցելու համար։

«Բեռնատարի ձեռքբերման նպատակը մեր տարածքում բնական աղբավայրերից թափոններ տեղափոխելն է, ծառահատման արդյունքում առաջացած ճյուղերը օրգանական թափոններ վերամշակող ձեռնարկության տարածք տեղափոխելն է և այլն։ -Մեզ հետ զրույցում ասաց Մառնեուլիի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Դավիթ Չիկաձեն

Նոր բեռնատարը կօգտագործի «Սուփթա Մարնեուլի» ՍՊԸ-ն, որը պատկանում է Մառնեուլիի քաղաքապետարանին՝ տարբեր տեսակի թափոններ տեղափոխելու համար։

Մառնեուլիի քաղաքապետարանը հունիսի 8-ին բեռնատարի գնման մրցույթ է հայտարարել։ Դրան մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են մրցութային առաջարկ ներկայացնել հունիսի 16-ից 19-ն ընկած ժամանակահատվածում։ Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ հաղթող ընկերությունը պայմանագիրը կնքելուց հետո 90 օրացուցային օրվա ընթացքում բեռնատարը պետք է հանձնի Մառնեուլիի քաղաքապետարան։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google