Մառնեուլիում նշում են նոր ՝ «Մառնեուլոբա» տոնը։
Քաղաքապետարանի մշակույթի վարչության ներկայացուցիչ Էլգուջա
Կուպատաձեն Մառնեուլիի սակրեբուլոյի նիստում հայտարարել է տոնի
հաստատման մասին և ասել, որ միջոցառման հիմնական նպատակը լինելու է
ներկայացնել Մառնեուլիի բազմազանությունը։ Միջոցառման վայր է ընտրվել
կենտրոնական հրապարակը, որտեղ քաղաքապետարանի տարբեր գյուղերից մարդիկ
հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց ավանդույթները։
«
Մառնեուլոբա» տոնը նոր իրադարձություն է։ Այն առաջին
անգամ ենք պատրաստվում անցկացնել Մառնեուլիում։ Քանի որ
Մառնեուլին էթնիկապես բազմազան է, և այս միջոցառումը կօգնի սահմանել և
հարգել բոլոր ավանդույթները, խոհանոցը, համակեցությունը և
բազմազգության ինքնությունը: Մենք հարկ համարեցինք այս հարցը բերել
քաղաքապետարան, որպեսզի հաստատման դեպքում այն անցկացվի ու տարեկան
տեսք ստանա։ Միջոցառումը պատրաստվում ենք անցկացնել կենտրոնական
հրապարակի տարածքում և այն կզարդարվի համապատասխան կերպով։ Մենք
հանդիպեցինք գյուղերի բնակիչներին, նրանք պատրաստակամություն
հայտնեցին մասնակցել միջոցառմանը։ Անգամ կարգախոսն էր կոչվում «Մի օր
ապրել Մառնեուլիի համար»։ Մենք կունենանք ցուցահանդեսներ, երաժշտական
մաս, կունենանք հրավիրված խմբեր և կավարտենք
հրավառությամբ»,- ասաց Էլգուջա Կուպատաձեն։
«Մառնեուլոբա»-ի տոնակատարության կոնկրետ ամսաթիվը հայտնի չէ։ Ինչպես
հանդիպման ժամանակ պարզաբանել է սակրեբուլոյի նախագահ Ամիրան
Գիորգաձեն, միջոցառումը կանցկացվի սեպտեմբեր ամսին, տոն օրերին, իսկ
ամսաթիվը կընտրվի ավելի ուշ։ Հարցի վերաբերյալ պատգամավորները դրական
որոշում են կայացրել։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան