Շովիում աղետի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 19-ի
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլիի խոսքով՝ Շովիում բնական աղետի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 19-ի։

Նրա խոսքով՝ այսօր գետի հունում կնոջ դի և մարդու մարմնի մնացորդ է հայտնաբերվել։

«Մենք հաստատում ենք, որ գետի հունում նկատվել է կնոջ մարմին, նկատվել է նաև մարդու առանձին մարմնի հատված։ Լրացուցիչ մոբիլիզացիա է իրականացվում կոնկրետ վայրում՝ որոնողափրկարարական տարածքն էլ ավելի ընդլայնելու համար։ Այս փուլում վաղաժամ է խոսել նույնականացման մասին»,- ասել է Մղեբրիշվիլին։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google