Քաղաքապետարանը 42 հազար լարիի մրցույթ է հայտարարել «One Caucasus» փառատոնի համար.

Մառնեուլիի քաղաքապետարանը 42 հազար լարիի մրցույթ է հայտարարել «One Caucasus» միջոցառումների կազմակերպման ծառայությունների գնման համար։

Երաժշտական ​​փառատոնը կանցկացվի Օգոստոս ամսին Մառնեուլիում, Ծերակվի գյուղում։ Համերգային բեմի կազմակերպման, բեմական էֆեկտների և լուսային ծառայությունների, ձայնային սարքավորումների, հնչյունային ռեժիսորի և օգնականի հրավերի, լուսավորության տնօրենի հրավերի, համերգային բեմի և դիզելային գեներատորի կազմակերպման ծախսերը պետք է վճարի  տեղական ինքնակառավարումը:

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են մասնակցել օգոստոսի 12-15-ն ընկած ժամանակահատվածում։ Հաղթողը պարտավոր է նշված սարքավորումները, սարքերը և համապատասխան ծառայությունները (գնորդի կողմից նշված վայրում) տրամադրել 2023 թվականի օգոստոսի 24-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 27-ը 4 օր շարունակական ժամկետով։

«One Caucasus» փառատոնը Մառնեուլիում անցկացվում է 2014 թվականից և այն միակ միջազգային փառատոնն է քաղաքապետարանում։ Փառատոնին մասնակցությունն անվճար է, ինչպես նաև տրանսպորտը Թբիլիսիից և Մառնեուլիից։ Փառատոնի ընթացքում կարող եք օգտվել հատուկ նախատեսված անվճար վրանային տարածքից։

Պատրաստվեք անմոռանալի  One Caucasus Festival-ին, որտեղ հանդիպում են տարբեր մշակույթներ: Եկեք միասին նշենք արվեստի, մշակույթի և միասնության եռանդուն տոն, որի շրջանակներում միավորում ենք արվեստագետների, երաժիշտների, ճարտարապետների, ուսուցիչների և կամավորների ամբողջ աշխարհից։

Ինչ սպասել ՝
Համատեղ միջազգային երաժշտական ​​նախագծեր, որոնցում ներգրավված են երաժիշտներ Կովկասից և նրա սահմաններից դուրս:

Զարմանալի վիզուալ արվեստի ծրագիր՝ ստեղծված ժամանակակից արվեստագետների կողմից Ծերակվի գյուղում:

Բացահայտեք բազմաֆունկցիոնալ One Caucasus քաղաքը, մի տարածք, որը ստեղծվել է ճարտարապետների, կամավորների և տեղացիների կողմից՝ լի բազմաբնույթ միջդիսցիպլինար գործողություններով:

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google