Վրաստանում տաք հոսանքներ են սպասվում․ Շրջակա միջավայրի ազգային գործակալություն
Շրջակա միջավայրի ազգային գործակալության կողմից հրապարակված եղանակի սպասվող կանխատեսումների համաձայն՝ այս շաբաթ Արևելյան Վրաստանում ջերմաստիճանը կհասնի 41◦C-ի։

«Ընթացիկ շաբաթվա ընթացքում Վրաստանի տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում (շոգի ալիք), Արևմտյան Վրաստանի հարթավայրային շրջաններում որոշ օրերի օդի ջերմաստիճանը կարող է հասնել +37, +39◦C, բարձրադիր գոտիներում։ Արևելյան Վրաստանում՝ +39, +41◦C Հանրապետության լեռնային շրջաններում ցերեկային ժամերին առավելագույն ջերմաստիճանը կբարձրանա մինչև +33, +38◦C, բարձրադիր գոտիներում՝ մինչև +28, +33◦C"-ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հրապարակած հայտարարության մեջ։

Գործակալության տվյալներով՝ սպասվող բարձր ջերմաստիճանը «բարենպաստ պայմաններ է ներկայացնում ջերմային սթրեսի, անտառային հրդեհների և սառցադաշտերի հալման հետ կապված գործընթացների ակտիվացման համար
»։

Բարձր ջերմաստիճան է գրանցվում նաև եվրոպական մայրցամաքում։ Կենտրոնական Եվրոպայի երկրների հատվածում հուլիսին առավելագույն ջերմաստիճանը հասել է 46 ◦C։ Բարձր ջերմաստիճան է դիտվել Միջերկրական ծովի տարածաշրջանում, Հյուսիսային Ամերիկայում և Չինաստանի որոշ շրջաններում։

Շոգը հրդեհների պատճառ է դարձել Հունաստանում, Կանադայում եւ Ալժիրում։ Գիտնականները համոզված են, որ կլիմայի փոփոխության պատճառը մարդկանց կողմից հանածո վառելիքի զանգվածային օգտագործումն է։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ գլոբալ տաքացման դարաշրջանն ավարտվել է, և սկսվել է գլոբալ եռման դարաշրջանը։ Նա համաշխարհային հանրությանը կոչ է արել արագ և արմատական ​​միջոցներ ձեռնարկել կլիմայի փոփոխության դեմ՝ կանխելու աղետը։

2015 թվականին աշխարհի երկրների մեծ մասը ստորագրել է Փարիզի համաձայնագիրը, որը վերաբերում է կլիմայի փոփոխության դեմ պայքարին։


"Ռադիո  Մառնեուլի"

Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Աղբյուր  ՝  radiotavisupleba.ge

Print E-mail
FaceBook Twitter Google